Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ստանոյի մեսիջը, Փաշինյանի արձակուրդը, «եվրանիկոլների» պարապությունը

Ստանոյի մեսիջը, Փաշինյանի արձակուրդը, «եվրանիկոլների» պարապությունը
10.08.2024 | 09:34

Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Պետեր Ստանոն։

Բրյուսելից բաց տեքստով հասկացնում են, որ իրենց օրակարգում Հայաստանի անդամակցության խնդիր չկա՝ չնայած դա ավելի քան ակնհայտ էր, եթե նույնիսկ Ստանոյի հայտարարությունը չլիներ:

Բրյուսելի դիրքորոշումն ինքնին հասկանալի է. ԵՄ-ն քաջալերում է Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականությունն այն մասով, որ խնդիրներ ստեղծի Ռուսաստանի համար, բայց առանձնապես հակված չէ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Հայաստանի առջև:

Հետաքրքիր է՝ Ստանոյի այս հայտարարությունից հետո ի՞նչ փաստարկներ են բերելու այն երեք- չորս քաղաքական ուժերը, ովքեր մտադիր էին ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե նախաձեռնել: Ինչպես տեսնում ենք՝ դրա քաղաքական, իրավական հիմքերը չկան:

Ի դեպ, այս ուժերը խոստանում էին հանրաքվեի ստորագրահավաքը նախաձեռնել արդեն օգոստոսին, բայց ամիսը կիսվել է, իսկ նրանց ծպտունը չկա: Ես ունեմ դրա բացատրությունը. «եվրանիկոլները» հաջողում են միայն քարոզչական աղմուկի մեջ, իսկ գետնի վրա չունեն մարդկային և կազմակերպչական ինքնուրույն ռեսուրսներ՝ նման մասշտաբային գործընթաց՝ առանց իշխանության աջակցության, իրականացնելու համար:

Իսկ իշխանությունն արձակուրդի ու հեծանվային «կայֆերի» մեջ է ու «եվրանիկոլների» ժամանակը չունի:

Եվ վերջում՝ շահարկումներից խուսափելու համար:

Ես բազմավեկտոր արտաքին քաղաքականության կողմնակից եմ ու այդ համատեքստում խիստ կարևոր եմ համարում ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Սակայն դրանք պետք է նպաստեն Հայաստանի արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացիային՝ «վեկտորի փոփոխություն» արկածախնդրությանը սնուցելու փոխարեն:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2916

Մեկնաբանություններ